ՀՀ սահմանները շատ պարզ են. Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է ՀԱՊԿ վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ՀՀ սահմանները շատ պարզ են։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է. «Հայաստանի սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Ըստ էության՝ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունից (չնայած դա էլ է վիճելի՝ ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու՞ է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից) մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես, 2022թ. սեպտեմբերին»։

Կոստանյանը հարցին, թե արդյոք Հայաստանից պահանջում են վերանայել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ և դուրս գալ ՀԱՊԿ-ից, ասել է. «Մեզ նման պաշտոնական պահանջ չի ներկայացվել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսական ռազմաբազան ոչինչ չարեց, երբ Հայաստանի սուվերեն տարածքները գրավեցին․ Արմեն Խաչատրյան 

Հաջորդը

Սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն դեռ չկա. ԱԳ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

 Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և…
Դիտել

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանի ելույթին․ «Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ…
Դիտել

Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ Ուրախ եմ այսօր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share