Երևանի մերձակայքում կառավարական թաղամաս կկառուցվի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ կառավարական թաղամաս կկառուցվի։

Ըստ նրա՝ կառավարական հաստատությունների տեղափոխումը կբեռնաթափի Երևանի կենտրոնը, իսկ շենքերը կօգտագործվեն բիզնես–նպատակով․

«Կար գաղափար, որ արդարադատության ոլորտի հիմնարկությունների շենք–շինությունները տեղակայվեն մեկ վայրում։ Այնուհետ, իմ կարծիքով, շատ ավելի ճիշտ որոշում է կայացվել, և այդ պրոցեսը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նախագիծը վերածել ավելի մեծ նախագծի՝ կառավարական թաղամասի։ Ոչ թե միայն նախարարությունն ու դատախազությունը, այլև բոլոր պետական գերատեսչությունները կենտրոնից դուրս հանվեն, տեղափոխվեն քաղաքի մերձակայք, որը որևէ մարզի տարածքում կլինի։ Համ կենտրոնը կբեռնաթափվի, համ հսկա շինությունները, որ պետական չինովնիկներն են զբաղեցնում, կտրվի բիզնեսին՝ վարձատրության, վաճառքի և այլն, և շահույթ կգեներացվի: Կա դրա միջազգային փորձը»,- ասել է նա։ 

Ըստ Մինասյանի՝ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել սահմանադրության նախագծի 30%–ը

Հաջորդը

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն…
Դիտել

Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մասին օրինագիծը առաջիկայում կբերվի ԱԺ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրին։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում օրինագիծը գալու…
Դիտել

Մարտի 25-ին կեսօրից հետո տեղումները կդադարեն, իսկ 26-ի երեկոյան կվերսկսվեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share