Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վերոնշյալ գոտում 25 հա անտառապատման ենթակա տարածք կա, որը բնապահպանական տեսանկյունից կարևոր դեր կունենա քաղաքի կենտրոնի համար: Մինչ նախագծի մեկնարկը տարածքը կմաքրվի, կազատվեն հողազավթված տարածքները:

2023թ. ընդհանուր առմամբ լէդ լուսատուներով է փոխարինվել 11563 նատրիումային և սնդիկային լամպ: Քաղաքն ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով հագեցնելու ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026թ.:

Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:

Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը կհամալրվի ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված ևս մեկ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմով։

«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մերձակայքում կառավարական թաղամաս կկառուցվի

Հաջորդը

Հունվարի 9-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ

Առնչվող նյութեր
Դիտել

Էլեկտրամոբիլների ներմուծումից ԱԱՀ չի գանձվի նաև հաջորդ տարի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է էլեկտրականությամբ աշխատող մեծ, միջին և…
Դիտել

Որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share