Երևանն ու Բաքուն 2 կարևոր հարցի շուրջ տարաձայնություն ունեն. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը և, ի թիվս այլ հարցերի, խոսել հայ-ադրբեջանական բանակցություններից ու կարգավորման գործընթացից։ 

Ըստ Միրզոյանի, կողմերի միջև կան որոշակի խնդիրներ, որոնցից մի քանիսի շուրջ համաձայնության են եկել։ Միրզոյանը նշել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են։ Խնդիրներից առաջինը երկու երկրների սահմանների որոշման սկզբունքն է, իսկ երկրորդը՝ տարածաշրջանային կապերի ու տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումը։

Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի, Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ Ալմա Աթայի 1991թ. հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան չի ստացվել։

Միրզոյանը նաև նշել է, որ հայկական կողմը «պատրաստ է բացել տրանսպորտային երթուղիները տարածաշրջանի բոլոր ուղիների և հանգույցների երկայնքով»։ Նա հավելել է, որ հայկական կողմը դեմ է երրորդ երկրների ներգրավմանը, որոնք պետք է ապահովեն Հայաստանով անցնող տրանսպորտային ուղիների, կյանքի և գույքի անվտանգությունը և ասել, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիները «պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Կարևոր են փոխադարձության ու հավասարության սկզբունքները։ Գործընթացը պետք է կառուցվի այս մոտեցումներով»։

Արարատ Միրզոյանը մատնանշել է, որ փոխադարձության ու հավասարության նույն սկզբունքը պիտի գործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների վրա, և որ այնտեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույնպիսի լիազորությունները պետք է պատկանեն Բաքվին։ Միրզոյանը, սակայն, ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հավանություն չի տվել այդ սկզբունքին։

Հարցին, թե Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ որոշվել է արդյո՞ք հաջորդ հանդիպման օրը, Միրզոյանը պատասխանել է, որ նոր հանդիպման օրը որոշված ​​չէ, իրենք մշտական ​​կապի մեջ են և հույս ունեն առաջիկայում որոշել հանդիպման նոր ժամկետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիպրոսը կողմ է ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացմանը

Հաջորդը

Հայաստանի և Թուրքիայի միջև առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել…
Դիտել

Բաքուն շարունակում է ագրեսիան. Արցախի պետնախարար

Արդեն 102-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է. առցանց ասուլիս են անցկացրել Արցախի պաշտոնյաները: Արցախի պետական նախարար…
Դիտել

Թեքսասի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը

ԱՄՆ Թեքսաս նահագնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի 2022 թվականի լավագույն շինությունը։ Ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնը կարծում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share