Երևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ բարձր հայհոյել ու կրակել են

Հունվարի 6-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում կատարված խուլիգնության և կրակոցների մասին ստանալով տեղեկություն` շտապ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Նրանց միացան նաև մայրաքաղաքի պարեկներ ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ:

Ըստ տեղեկության` օֆիսային տարածքում 5-6 հոգի վիճաբանել էին, հայհոյել, խաթարել քաղաքացիների անդորրը, իսկ նրանցից մեկն էլ մոտը եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել էր օդ:

Ժամը 23.30-ին, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով, հենց Քաջազնունու փողոցում ձերբակալվեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին 44, 35, 22, 46 և 18 տարեկան տղամարդիկ, որոնցից առաջինը, ըստ տեղեկության, կրակողն էր:

Պարզվեց, որ նրանց միջև ոչ մի վեճ էլ չի ծագել. պարզապես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` տղամարդիկ մայրաքաղաքի կենտրոնում սկսել էին բարձր հայհոյել ու կրակել:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդան Ղուկասյանի անդամությունը  «Հանրային Ձայն» կուսակցությունում դադարեցվել է

Հաջորդը

Մարգարայի անցակետն ամբողջությամբ պատրաստ է շահագործման

Առնչվող նյութեր
Դիտել

Հունվարի 22-ից կգործեն նոր սահմանափակումներ

Ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի…
Դիտել

Օվերչուկն ու Ալիևը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 23-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին: Զրույցի ընթացքում…
Դիտել

Գիշերը Արցախի նախագահականի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share