Ֆրանսիան պատրաստ է աջակցել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում հավաքագրման գործընթացը, նրանց դեղապահովման, իմունականխարգելման և ամբողջությամբ անվճար տրամադրվող բուժօգնության հարցերը, այդ թվում` հիվանդանոցային:

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք բռնի տեղահանվածներին հավաքագրելով ու կցագրելով առաջնային օղակին` կազմակերպելով նրանց պատշաճ բուժօգնությունը: Այս պահին արդեն ունենք 45 հազարից ավելի հավաքագրված պացիենտներ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ գործընթացը շարունակվում է», – նշել է Արտակ Ջումայանը:

«Առողջապահական ծրագրերի ընդլայնման այս հնարավորությունը պետք է օգտագործենք շատ աշխատանք անելու ու ավելի մեծ արդյունքների հասնելու համար` ամրապնդելով մեր գործակցությունը»,- ասել է Թիերի Կովաքսը:

Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին ընդլայնված աջակցություն տրամադրելու և փոխգործակցության արդյունքում ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու համատեքստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է կարճատև անձրև

Հաջորդը

ՌԴ Պետդուման հետաձգել է հայկական վարորդական իրավունքների ճանաչումը

Առնչվող նյութեր
Դիտել

Փաստաբան Շուշանյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար

2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան»…
Դիտել

Գնել Սանոսյանը Վերին Լարսում հանդիպել է վարորդներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։…
Դիտել

Այսօր Երևանում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share