Երասխ են այցելել ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները

Գործարանի տարածքում հրաձգության հետևանքներն առկա են, երկու վիրավորներն էլ առաջին բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ հետագա բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երասխ այցելած Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթացնելով՝ մանրամասնեց 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը:

«Հենց այստեղ են վիրավորվել գործարանի կառուցման շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, իրենց քաղաքացիական պարտքն են կատարում իրենց կողմից նախընտրելի գործարանում: Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում»,-մանրամասնեց նա:

Գնդապետը նկատեց, որ գործարանը գտնվում է սահմանից 400 մետր հեռավորության վրա, որտեղից անզեն աչքով էլ նկատելի են հակառակորդի դիրքերը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (թարմացված)

Հաջորդը

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները սահմանին ծանր մարտերի մասին ապատեղեկատվություն են տարածում. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495…
Դիտել

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը։ Միջոցառումն անցկացվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը 15-20 տարով երկարացնելու առաջարկը Սոչիում չընդունվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղապահների մանդատի հարցին նշեց, որ Սոչիում հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share