Գնացքը դուրս է եկել ռելսերից, վնասվել է երկաթուղային գիծը

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում:

Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան:

Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը վախենում է կատարել հանրային պահանջը.Կարեն Սարգսյան

Հաջորդը

Փաշինյանը հստակ հայտարարեց որ Հայաստանն իր կողմնորոշումը չի փոխում. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ

Արցախի հանրապետության Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու,…
Դիտել

Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի…
Դիտել

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթովդուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի…
Դիտել

Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share