Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Այսպես, ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն: Նոր օրենքով դադարեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային  նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

Հաջորդը

Երևանում այսօր ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հումանիտար հարցերում սակարկության հարցեր չպետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Ադրբեջանի նախագահի առցանց հանդիպմանը։ «Քննարկվող կարևոր հարցերից…
Դիտել

Երեւանում մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը: Կփոխվեն, կամրացվեն…
Դիտել

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share