Գնամ՝ ի՞նչ անեմ. Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ միջոցառմանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի մասնակցելու դեկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք միջոցառմանը. «Կարծում եմ՝ իմ մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, գնամ՝ ի՞նչ անեմ այնտեղ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ է պահել գործընկերներին։

Հարցին՝ ինչպես են արձագանքել, Սիմոնյանը նշել է. «Արձագանք չկա, կարծում եմ՝ չի էլ լինի, վստահ եմ՝ իրենց համար էլ է հասկանալի, թե որոնք են հրաժարվելու պատճառները»։

Միաժամանակ, ԱԺ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն Հայաստանը չունի։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Իրաքի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաջորդը

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծն ամբողջապես պատրաստ է․ Ավինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում…
Դիտել

Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի…
Դիտել

Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ: Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share