Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։

Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում բավարարվել է փոքր բրոնզով։

Հիշեցնենք՝ Գոռ Սահակյանը հաղթող էր ճանաչվել նաև 2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր Բուլղարիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Երեկ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Հաջորդը

Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր ինքնիշխանության խախտում են և միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Բագրատ Գալստանյանի կարգավիճակի հետ կապված Մայր Աթոռը պարզաբանում է ներկայացրել

Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս…
Դիտել

Դո՛ւք ռուսներին շատ եք սիրում, բայց ռուսները ադրբեջանցի թաթար են սիրում․ Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ «Հանճարեղ Բիսմարկն ասում էր. «Ես անգլիացիներին շատ եմ սիրում, բայց անգլիացիներն ինձ տեսնել…
Դիտել

Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share