Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր ինքնիշխանության խախտում են և միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ. «Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է․ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, անհրաժեշտ է քարտեզի ու գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն, սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի՝ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ, և կրկին, Հայաստանի անունից, վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են»,- ասել է նա։ Վարչապետը նաև նշել է, թե այդ սկզբունքները միջազգային հարթակներում գրավոր արձանագրել են։       

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ լուծումների. «Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրել սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել հաջորդ փուլին։ Այսինքն, երկու տարբերակ կա՝ նախ, ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանագծումն ու անցնել դրա իրագործմանը, երկրորդ, որ կտորների բաժանենք սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով գնանք առաջ։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի են, բայց Ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ․ ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»։

Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։ Այդ լեգիտիմ շահերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը։ Ես չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր ինքնիշխանության խախտում են և միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ, տվեք, այլապես կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո սուրբծննդյան պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ 2015-ին Սուրում սկսված…
Դիտել

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում գազատարի վերականգման անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում  կողմերի սահմանազատման գծում գտնվող գազատարի վնասված հատվածի վերանորոգման և վերականգնման աշխատանքների գործընթացի ամբողջական…
Դիտել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share