ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ, տվեք, այլապես կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է փետրվարի 13-ին հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին, որի հետևանքով զոհվել է 4 դիրքապահ։ Վարչապետը տեղի ունեցածը որակել է «Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում»։ Նա հիշեցրել է, որ փերտվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին սահմանի այդ հատվածում հայ դիրքապահների կողմից կրակոցներ արձակելու և իրենց զինծառայողին վիրավորում հասցնելու մասին. «Այս հայտարարությունից հետո ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել։ Հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ։ Չնայած սրան, Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք։ Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը շարունակում է մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ»,- ասել է նա։ Փաշինյանի տպավորությամբ՝ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում։ 

Վարչապետը հիշեցրել է, որ 2022թ. պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ Ըստ նրա, ՀՀ-ն ստեղծեց սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ, դրա համաձայն, հանձնաժողովները նաև այդ հարցերով կաշխատեն. «Ադրբեջանն, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը։ Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր ինքնիշխանության խախտում են և միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին. վարչապետ

Հաջորդը

Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար…
Դիտել

Լաչինի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները մինչև գարուն կավարտվեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից առաջ հայտարարել է՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները…
Դիտել

Պապը ձեռքով հարվածել է իր 6-ամյա թոռան դեմքին, վերջինս մի քանի օր անց մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share