Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել

Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել։ Այս նպատակով կառավարության որոշմամբ ԱԳՆ-ին գումար է հատկացվել՝ առայժմ գործարքի 10%–ի չափով։ Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին»։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 քսաներեք միլիոն եվրոյով, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։ 

Հետագայում, գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ, պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։

ԱԳ փոխնախարար Ստեփան Մնացականյանը նշել է, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և դեսպանատան գործառույթների  ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չէին բավարարում։ Ըստ նրա՝ դեսպանատան այժմյան շենքի վարձակալության պայմանագիրն ավարտվում է 2025թ․։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ, տվեք, այլապես կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը. Փաշինյան

Հաջորդը

Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր․ Լավրով

Երևանն, ստորագրելով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կունենար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ…
Դիտել

Արցախի նախագահը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն։ …
Դիտել

Մի՛ խաչեք Հիսուսին հերթական անգամ

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվելու Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը…
Դիտել

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Արցախի պետնախարար

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները և ստացել ենք այն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share