Երևանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր․ Լավրով

Երևանն, ստորագրելով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կունենար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«2022թ․ աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան»,- նշել է Լավրովը․ «Եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ լիներ ստորագրմանն ու դրա՝ ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով․ «Այնուհետ, վերջին պահին, հենց գագաթաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը, և մինչ այժմ այն մնում է թղթային և չի կարող իրականացվել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ ներմուծման դեպք․ ԱԱԾ

Հաջորդը

Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդ գրանցել և դառնալ առաջին ֆուտբոլիստը

Առնչվող նյութեր
Դիտել

«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել…
Դիտել

Արևմուտքը Ռուսաստանի սահմանների մոտ կոնֆլիկտներ է հրահրում. Լավրով

Ռուսաստանն իր ռազմաքաղաքական և դիվանագիտական ​​պլանավորման մեջ հաշվի է առնում իր սահմանների մոտ հակամարտություններ հրահրելու՝ Արևմուտքի փորձերը. այդ…
Դիտել

Հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա…
Դիտել

Տոկաևը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին։ Ըստ Տոկաևի մամուլի ծառայության՝ ՀԱՊԿ քարտուղարը նախագահին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share