Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա

ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքսատանը ավտոմեքենաների կայանման վճարը։

«Ծանրաբեռնված աշխատանքի դեպքում, երբ մեքենաները գտնվում են Գյումրիի մաքսատան տարածքում, դժվարանում է այլ տնտեսվարողների ապրանքների մաքսազերծումը։ Մենք առաջարկում ենք պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելով՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որպեսզի այլ տնտեսվարողներ չունենան ժամանակային և ֆինանսական ռեսուրսների կորուստներ»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ 

Նրա խոսքով՝ ներմուծված մեքենաները մաքսազերծել 3 օրվա ընթացքում, և այդ ժամանակահատվածի համար մեքենաների կայանման տուրք չի գանձվի, միայն 4-րդ օրվանից՝ օրական 5.000 դրամ։ Բադասյանը նաև ասաց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ընդունվելուց 6 ամիս անց։ Ըստ Բադասյանի՝ նախագծի նպատակը ոչ թե մեծ եկամուտներ ստանալն է, այլ մաքսատան ծանրաբեռնվածությունը նվազեցնելը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այգեվանի գունավոր անկյունը, որի բացմանը սպասել են 30 տարի

Հաջորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա.Հայկ Կոնջորյան

«ՔՊ»-ի ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքում գրում է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետին

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի…
Դիտել

Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Վորոբյով

ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն արձագանքել է Հայաստանի ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացմանն՝ ասելով. «Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share