Այգեվանի գունավոր անկյունը, որի բացմանը սպասել են 30 տարի

30 տարվա դադարից հետո Այգեվանը ներկայանալու է նոր մանկապարտեզով. Սպասված կառույցը կգործի մարտ ամսից, փետրվարին կավարտվեն շինարարական աշխատանքները։ Բնակիչներն ուրախությամբ են նշում, որ փոքրիկների ձգտումը մանկապարտեզ հաճախելու, արդեն այդքան մոտ է իրականությանը։

Մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այգեվանի գունավոր անկյունը աչք է շոյում գյուղ մտնելուն պես։ Այն կառուցվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ գյուղի կոնտրոնական հատվածում 7000 քմ տարածքի վրա։

Վարչական ղեկավար Հարություն Սահակյանը մանրամասնում է. «Մանկապարտեզը նախադպրոցական կրթության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Նախնական տվյալներով կհաճախի 90 երեխա, բայց նախատեսված է 144 երեխայի համար։ Հիմա կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ»:

Այգեվանի հին մանկապարտեզի մասին զրուցեցինք մանկավարժ-դաստիարակ տիկին Աիդայի հետ, որն աշխատել է այդ կառույցում շուրջ քսան տարի.

«Մանկապարտեզում աշխատել եմ 1976-96թթ., հիշում եմ, երբ 1996թ. Նոր տարվա երեխաների հանդեսից հետո մանկապարտեզը հարկադրաբար փակվեց` ֆինանսավորում չունենալու պատճառով. Այդ տարիներին կառույցը գազաֆիկացված չէր, վառարաններ էինք օգտագործում, իսկ շենքի հնարավորությունները, բնականաբար, այդքան շատ չէին, որքան այս տարի կառուցվող մանկապարտեզինը»:

Նորակառույց մանկապարտեզում գործելու է արևի էներգիայով սնվող ջրատաքացման համակարգ, ունենալու է մշտական ջուր, կառուցվել են պոմպակայան, ռեզերվուարներ, իսկ բակում գործելու է մեծ գունավոր խաղահրապարակը։

Մոդուլային կառույցի պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, նախագծային արժեքը կազմում է 820 մլն դրամ։ Բացի այդ , մանկապարտեզին կից կառուցվել է 300 հոգու համար նախատեսված ապաստարան։

Տիկին Աիդան զրույցում առանձնացրեց այն փաստը, որ տարիներ շարունակ գյուղի բնակիչների մի մասն է հնարավորություն ունեցել երեխաներին ուղարկելու հարակից համայնքների մանկապարտեզներ, իսկ այսպես արդեն փոքրիկ բնակիչները ստիպված չեն լինի գյուղից հեռանալ։
Մանկապարտեզի կառուցումը կյանքի փոփոխություն է բերել բնակիչներին, քանի որ իրականություն է դառնում իրենց վաղեմի երազանքը։

Հեղինակ՝ Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90սմ

Հաջորդը

Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Դո՛ւք ռուսներին շատ եք սիրում, բայց ռուսները ադրբեջանցի թաթար են սիրում․ Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ «Հանճարեղ Բիսմարկն ասում էր. «Ես անգլիացիներին շատ եմ սիրում, բայց անգլիացիներն ինձ տեսնել…
Դիտել

Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետի հետ քննարկել է եռամյա համագործակցության ծրագիրը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնում հանդիպել է քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ,  քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր: «Երևանի քույր քաղաք…
Դիտել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից…
Դիտել

Պետական դավաճանության դեպքերով հարուցված քրեական վարույթներից 4-ով հուլիսին կազմվել են եզրափակիչ դատավարական ակտեր. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share