Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90սմ

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը՝

Ջերմուկում կազմել է 90սմ, Հրազդան-Ֆանտան հատվածում՝ 35-40սմ, Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25սմ, Մեղրիում՝ 15սմ: Արարատյան դաշտում ձյան ծածկը բացակայում է:

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:
Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 15-ի ցերեկվանից սկսած մինչև 17-ը ներառյալ հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 12-16 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում՝ 6-10 աստիճանով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այգեվանը նոր շունչ է առնում

Հաջորդը

Այգեվանի գունավոր անկյունը, որի բացմանը սպասել են 30 տարի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական պատվիրակությունն այցելեց Կիեւ՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով

Դե2024 թվականի մայիսի 27 – Հայ փորձագետների պատվիրակության երկօրյա այցը Կիեւ նվիրված էր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների…
Դիտել

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում հայտնաբերել է մոտ 8.5 միլիարդ դրամի խախտում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող…
Դիտել

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share