Այգեվանը նոր շունչ է առնում

2023-ին հանրապետության ամբողջ տարածքում սուբվենցիոն 446 ծրագիր է իրականացվել, ընդհանուր՝ 58.6 միլիարդ դրամ բյուջեով, որից գումարներ են բաշխվել գազաֆիկացման, ասֆալտապատման, մանկապարտեզների , դպրոցների կառուցման և այլ հարցերի համար։

Արմավիր համայնքի Այգեվան գյուղը բացառություն չի եղել նման ծրագրերին ընդգրկվելու գործում։ Այգեվանի վարչական ղեկավար Հարություն Սահակյանը նշում է, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվում է մոդուլային մանկապարտեզ, սուբվենցիոն ծրագրով փոխվել է խմելու ջրագիծը, պետություն-համայնք գործակցությամբ իրականացվել կենտրոնական փողոցի ասֆալտապատումը։

Բացի սա, նորոգվել են դաշտամիջյան ճանապարհները, գյուղամիջյան փողոցները բարեկարգվել երկրորդ կարգի ասֆալտով։ Գյուղի բնակիչները նշում են, որ երկար տարիներ գյուղում նման աշխատանքներ չեն իրականացվել, իսկ նման փոփոխությունները նոր կյանք ու շունչ են բերել գյուղական առօրյային։

Փոշոտ, քանդված ճանապարհների փոխարինումը ասֆալտապատված ճանապարհով հնարավորություն կընձեռնի բերքն առանց վնասների տեղափոխել քաղաքային շուկաներ։

«Բացի բերքի փոխադրման խնդիրները, ճանապարհներին շատ էին ջրափոսերը, մեքենաներն էին նաև վնասվում, ջրափոսերը գնալով շատանում էին»,- պատմում էր ավագ սերնդի բնակչուհին։

Առաջիկայում պլանավորում են ոռոգման ջրի ցանցի արդիականացման աշխատանքներ ևս.

«Ոռոգային ջրերի հարցը միշտ արդիական է եղել, ուստի, պլանավորված է խորքային հորի մաքրում շահագործման համար, ինչպես նաև ոռոգման ջրի ցանցի արդիականացում, որը կլինի մոտ ապագայում»,-ասում է Սահակյանը։

Գարնանը գյուղում կառուցվող մանկապարտեզն իր դռները կբացի գյուղի փոքրիկ բնակիչների համար, այժմ ընթանում են հարդարման աշխատանքները։ Երեխաների համար խաղահրապարակի կառուցումը ևս մեծ իրադարձություն էր, քանի որ գյուղը չուներ փոքրիկների համար գեղեցիկ անկյուն, որտեղ իրենց ուրախ ժամանակը կանցկացնեին փոքրիկները։

Այգեվանն այս ժամանակաշրջանում նաև անմասն չմնաց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու գործում։ Այստեղ վերաբնակեցված հինգ ընտանիքին օգնել են թե՛ գյուղացիները, թե՛ վարչական ղեկավարությունը՝ լուծելով բնակության վայրի, կենցաղային հոգսերի խնդիրները։ Մնում է  հավելել, որ այգեվանցիները լավատես են համայնքի զարգացման հեռանկարներում։

ՀԵՂԻՆԱԿ՝ Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան-Սևան ավտոճանապարհի բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Հաջորդը

Ջերմուկում ձյան ծածկի առավելագույն բարձրությունը կազմել է 90սմ

Առնչվող նյութեր
Դիտել

Քանի հայ է մահացել Թուրքիայի երկրաշարժի պատճառով․ «Ակոս»

Երկրաշարժի առաջին օրը Մալաթիայի հայ համայնքից երեք մարդ է զոհվել։ Այս ասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականի…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share