Քանի հայ է մահացել Թուրքիայի երկրաշարժի պատճառով․ «Ակոս»

Երկրաշարժի առաջին օրը Մալաթիայի հայ համայնքից երեք մարդ է զոհվել։ Այս ասին տեղեկացնում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականի կայքը։

Կյանքը կորցրածներից երկուսն են՝ Սամի Թաբաշը և Այդա Թաբաշը։ Ընտանիքի երեխաներից մեկը՝ Ալեքս Թաբաշը, նույնպես մահացել է հիվանդանոցում։

Մալաթիայի հայ համայնքից անձը փլատակների տակ է’ հայտնի է դարձել, որ Էլմաս Քարաթաշը, ով գնացել էր շենք իր իրերը վերցնելու, երկրորդ երկրաշարժին մնացել է փլատակներում։

Իսկենդերունի հայ համայնքից՝ Արմիկ, Մեսրոպ, Թակուն Բալիքյաններից ոչ մի նորություն չկա: Անթաքիայի հայերից Անթուան Հորոզը մահացել է։

Հաղորդվում է, որ փլատակներում են նաև հայ երգչուհի Զիլան Տիգրիսը և ամուսինը Դիարբեքիրից, և դեռևս ոչ մի նորություն։ Տեղեկացվում է նաև, որ քաղաքում երկու հոգի են զոհվել հայ համայնքից։ Ադըյամանում հայ համայնքից մի մարդ փլատակներում է:

Իսկենդերունում վնասը մեծ է, ավերվել է Լատինական կաթոլիկ եկեղեցին, վնասվել է Քառասուն Մանկանց հայկական եկեղեցին, վնասվել է նաև հունական եկեղեցին։ Վնասվել է նաեւ Անթաքիայի հրեական սինագոգը։

Ենթադրվում է, որ փլատակներում է Անթաքիայի ուղղափառ համայնքից 100 մարդ։

Անթաքիայի հրեական համայնքի ղեկավար Շաուլ Չեդիօղլուին և կնոջը չի հաջողվել փրկել փլատակներից։

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին չի տուժել։ Եկեղեցին բացեց իր դուռը հանրության առաջ՝ դրսում մնացածների ապաստանի համար։ Երկրաշարժը ուժգին զգացվել է Վաքըֆլը, վնասվել են շենքերը, եկեղեցին գտնվում է լավ վիճակ։

Հալեպում նշվում է, որ հայ համայնքից 4 զոհ կա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը

Հաջորդը

ՄԻՊ աշխատակազմը գրություններ կհասցեագրի փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Կա Ռուսաստանը, որն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան հստակ Հայաստանի կողքին է. Մակրոն

Ֆրանսիան այսօր շատ ուշադիր հետևում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված…
Դիտել

2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

Տեղի է ունեցել գերիների պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ «Անհայտ…
Դիտել

Արցախի ԱԺ նախագահի կոչը միջազգային կառույցներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով է դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլխավոր տնօրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share