2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

Տեղի է ունեցել գերիների պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, նախագահությամբ՝ հանձնաժողովի նախագահ, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի:

Կատարված աշխատանքների ամփոփումից առաջ, հանձնաժողովի անդամները նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված 4 զինծառայողների և հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների հիշատակը:

Ելույթի իր խոսքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայն, հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել Հայաստանի Հանրապետության գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:

«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»-նշել է Կարեն Սարգսյանը, հավելել, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձինք: Այս ամենին զուգահեռ, հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:

Զեկույցներով հանդես են եկել և կատարած աշխատանքները ներկայացրել ՆԳՆ ԱԻ պետական ծառայության, պաշտպանության, արտաքին գործերի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների, քննչական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի պատասխանատուները, ինչպես նաև «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» և «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ նախագահները:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ:

Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տապալմա՞ն, թե՞ փրկության փորձ

Հաջորդը

Արցախի նախագահն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարը քարտերին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝…
Դիտել

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ՝  Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են հայտնաբերված զինամթերքի վնասազերծումը

Ռուս զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում օրական ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային…
Դիտել

Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսգրքում՝ հստակեցնելու վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share