Կա Ռուսաստանը, որն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան հստակ Հայաստանի կողքին է. Մակրոն

Ֆրանսիան այսօր շատ ուշադիր հետևում է, որպեսզի Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Մենք մշտապես աջակցել ենք Հայաստանին, և նրանք դա գիտեն։ Վերջին օրերին մենք տեսանք ռազմական օպերացիա, անընդունելի հանցագործություններ ԼՂ-ում՝ Ադրբեջանի կողմից։ ԼՂ-ում ապրող էթնիկ հայերի իրավունքներն ամբողջովին խախտվել են։

Մենք կշարունակենք տրամադրել հումանիտար և քաղաքական օգնություն՝ հանուն խաղաղության, որը հնարավոր կլինի միայն բանակցությունների միջոցով։ Կա Ռուսաստանը, որն աջակցում է Ադրբեջանին, Թուրքիան, որը հովանավորում է Ադրբեջանին, ունի իշխանություն և սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ահա, թե որ երկիրն է իսկապես վտանգի մեջ։ Ֆրանսիան հստակ Հայաստանի և միջազգային իրավունքի կողքին է»,- նշել է Մակրոնը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդը

Լևոնը կալանավորվեց մեկ ամսով

Առնչվող նյութեր
Դիտել

Սանոսյանը դեսպան Սոբհանի հետ հանդիպմանն ընդգծել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու անհրաժեշտությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և…
Դիտել

Լրիվ անկեղծ անաչառ է լինելու. Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share