Օբյեկտից սուբյեկտ դառնալու հնարավորություն

«Մենք պետք է չափազանց բարդ խնդրի լուծում տանք, և այդ լուծմանը հնարավոր է գալ միայն բացառիկ միասնություն և համառություն ցուցաբերելով»։ Այս մասին այսօր հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արցախում իսկապես բարդ իրավիճակ է ոչ միայն հումանիտար, այլև քաղաքական առումով։ Այդ իրավիճակը, որն առաջացել էր 44 օրյա պատերազմից հետո, գնալով ավելի է խորանում։ Սակայն Արցախում ստեղծված իրավիճակն ավելի է բարդացնում տեղի քաղաքական, հասարակական և այլ ուժերի չկողմնորոշվածությունը։

Խնդիրները լուծելու և ստեղծված դրությունը մեղմելու առումով Արցախում տարբեր հայտարարություններ են արվում, սակայն ոչ ոք փաստացի չի ներկայացնում այն ճանապարհային քարտեզը, որով պետք է հասնել նպատակակետին։ Սա վերաբերում է նաև Արցախի հետագա կարգավիճակին։ Արցախում բացառում են Ադրբեջանի կազմում մնալը և հայտարարում են, որ Արցախը մեկ ապագա ունի՝ անկախություն։ Սակայն ինչպես պետք է հասնել այդ ապագային, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ միջոցներով՝ հստակ չի ներկայացվում։

Ստեփանակերտում խնդիրների լուծման բանալին ոմանք փնտրում են արևմուտքում, մյուսները հակառակը՝ բոլոր խնդիրների համար մեղադրում են արևմուտքին և աջակցություն են ակնկալում միայն Ռուսաստանից։ Մեղադրանքների հիմնական մասն ուղղվում են Հայաստանին, հատկապես Հայաստանի իշխանություններին։

Իրականում Արցախի համար այսօր ստեղծվել է բավական շահեկան հնարավորություն, ինչը Ստեփանակերտում կամ չեն նկատում, կամ չեն ցանկանում նկատել, որովհետև նկատելու համար պետք է մեծ աշխատանք և ջանք, այլ ոչ թե քաղաքական ինտրիգներ։ 

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կմ սահմանով, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը, Երևանը փաստացի փորձում է Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան, որից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով հեռացվել էր։

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չունի և Արցախի խնդիրը դառնում է արդեն ազգերի իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերջապես ինքնորոշման հարց, որի լուծումը պետք է գտնեն Բաքուն և Ստեփանակերտը։ Այսպիսով, Ստեփանակերտը հանդես է գալու որպես սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ։ Սա լավ են հասկանում Բաքվում։ Եվ, թերևս, Երևանի հենց այս քաղաքականությունից է Բաքուն ջղաձգվում։ Ադրբեջանում գիտակցում են, որ տարածքային ամբոջականության ճանաչումը գուցե փակում է հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր էջը, սակայն, բացում է նոր էջ, որն արդեն չի բխում իրենց շահերից, քանի որ անկախ մոտեցումներից՝ Ադրբեջանը պետք է սկսի խոսել Ստեփանակերտի հետ։ Կխոսեն Բաքվում, Ստեփանակերտում, Բրյուսելում, Վաշինգոտնում, թե՛ Մոսկվայում՝ էական չէ։ Էականն այն է, որ Արցախի հարցը աշխարհը կշարունակի տեսնել արդեն ոչ թե Հայաստան-Ադրբեջան հակամարտության ծիրում, այլ բոլորովին այլ հարթությունում։

Ասել, թե սա չեն նկատում Ստեփանակերտում՝ սխալ կլինի։ Սակայն, Ստեփանակերտում քաղաքական ուժերի հիմնական մասը զբաղված է տարբեր բևեռների շահերը սպասարկելով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան

Հաջորդը

Մեկնարկել է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Դիտել

Սկսվել է Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Գործով…
Դիտել

Այսօր սպասվում է քամու ուժգնացում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, որ մարտի 6-ինցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԱԱԾ-ն հաստատեց՝ Վարդանյանը ձերբակալվել է

Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է որ ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու։ Հիշեցնենք, որ մինչև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share