Մեկնարկել է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ 

Հանդիպման բացման խոսքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Եռակողմ կոնսուլտացիաների նպատակը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է եռակողմ հայտարարությունների կատարման ծիրում։ Այս ընթացքում նոր, ոչ պակաս կարևոր թեմաներ են առաջ եկել, և հույս ունենք, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, և ձեր ուղիղ երկխոսությունը հնարավորություն կտա հասնել հավելյալ արդյունքների։ Կարծում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտանք չկա։ Ռուսաստանն ուղիղ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում, և հուսով ենք որ Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կլինի»

Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օբյեկտից սուբյեկտ դառնալու հնարավորություն

Հաջորդը

Բանակցության որոշակի դրվագներով առաջընթաց է գրանցվել․ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հարցը

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին…
Դիտել

Արցախի նախագահը ողջունել է Պուտինի որոշումը

Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի…
Դիտել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում

Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share