ՀԱԷԿ-ում ընթանում են վարժասարքի արդիականացման աշխատանքներ

Հայկական ատոմային էլեկտրակայանում ներկայումս ընթանում են լիամասշտաբ վարժասարքի արդիականացման և ֆունկցիոնալության ընդլայնման աշխատանքները: Նախագիծն իրականացվում է ամերիկյան WSC, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «Գալակտիկա» ՍՊԸ մասնակցությամբ:

Լիամասշտաբ վարժասարքը, որը մշակվել և ներդրվել է 2013 թվականին Եվրամիության օժանդակությամբ և Սլովակիայի VUJE ընկերության միջոցով, ծրագրա-տեխնիկական մոդելավորող համալիր է: Այն նախատեսված է ատոմակայանի բլոկի կառավարման վահանակի (ԲԿՎ) օպերատիվ անձնակազմի մասնագիտական ուսուցման  և գործնական հմտությունների մշտական կատարելագործման համար՝ իրական բլոկի կառավարման վահանակի գործող լիամասշտաբ մոդելի և գործող էներգաբլոկի՝ ժամանակի իրական մասշտաբով համառեժիմ ընթացող պրոցեսների կոմպլեքս մաթեմատիկական մոդելի կիրառմամբ:

2019 թվականից ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի աջակցության ծրագրերի շրջանակներում WSC ընկերությունը «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ հետ համատեղ նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ վարժասարքի համար մշակում են նոր մոդելներ՝ հաշվի առնելով էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով իրականացված արդիականացումներն ու փոփոխությունները: Ըստ այդմ՝ նոր ծրագրային հիմքով, նոր սերնդի համակարգիչներով և սերվերով ապահովված վարժասարքը արդիականացման արդյունքում  պետք է համապատասխանի ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համակարգերին ու սարքավորումներին և ապահովի շահագործման բոլոր ռեժիմների (բնականոն շահագործման ռեժիմների, անցումային ռեժիմների, բնականոն շահագործման խախտումների, նախագծային վթարային ռեժիմների և արտանախագծային վթարների՝ մինչև մոդելավորման սահմանները) մոդելավորումը ժամանակի իրական մասշտաբով: 

2024 թվականի գարնանը կիրականացվեն վարժասարքի ամբողջական հավաքման և բոլոր բաղադրամասերի ու համակարգերի ինտեգրման աշխատանքները, իսկ արդեն ամռանը նախատեսվում են համալիր փորձարկումներն ու շահագործման հանձնումը: 

Ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում նախագիծը ժամանակին ավարտին հասցնելու և վարժասարքը շահագործման հանձնելու ուղղությամբ, ինչը կնպաստի թիվ 2 էներգաբլոկի օպերատիվ անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը և որպես արդյունք՝ կայանի հուսալի և անվտանգ շահագործմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հաջորդը

Օվերչուկն ու Ալիևը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման հարցերը

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է նախագահական ընտրությունների արդյունքները

Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 49,4, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝…
Դիտել

Կարճատև զբոսանք Երևանով. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությանը, իննչից…
Դիտել

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարարի հետ

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share