Հակոբ Արշակյանը Սիրիայում է

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում։

«ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։

Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,- հայտնել է նա ֆեյսբուքի իր էջում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոռուպցիոն դրսևորման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

Արսեն Թորոսյանը դիմել է ՆԳ նախարարին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ խորհրդի հանձնաժողովի անդամները կայցելեն Հայաստան

Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս: Տարածաշրջանային այցի ընթացքում նրանք կլինեն Հայաստանում,…
Դիտել

Վարորդներին առաջարկվում է շրջանցել որոշ ճանապարհներ

Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ փակ են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման (Դիլիջանից մինչև Իջևան)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share