Արսեն Թորոսյանը դիմել է ՆԳ նախարարին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը դիմել է ՆԳ նախարարին՝ տրանսպորտային միջոցներում վարորդների և ուղևորների ամրակապման կանոնների զանգվածաբար խախտումներն արձանագրելու կոչով։

«Հարգելի պարոն Ղազարյան,

Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդների կողմից զանգվածաբար խախտվում են վարորդների և ուղևորների ամրակապման կանոնները, ինչպես նաև տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանության Պարեկային ծառայությունը այդ իրավախախտման նկատմամբ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, ինչն անթույլատրելի է, քանի որ վթարների ժամանակ չամրակապված վիճակում լինելը բազմապատիկ ավելացնում է ծանր վիրավորման կամ մահվան ելքերը:

Այս իրավախախտման զանգվածային լինելը հատկապես ակնառու է դարձել տրանսպորտային միջոցների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ապահովելուց հետո:

Խնդրում և առաջարկում եմ Ձեզ սահմանել ժամկետ, որից հետո վարորդների և ուղևորների չամրակապման նկատմամբ Ոստիկանության Պարեկային ծառայության կողմից այլևս հանդուրժողականություն չի դրսևորվի, այդ մասին իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, որպեսզի որևէ վարորդ չկարողանա պնդել, թե ինքը տեղյակ չի եղել, որ այլևս այդ իրավախախտումների համար տուգանվելու են, չնայած այն հանգամանքին, որ իրականում դրա կարիքը չկա էլ, քանի որ օրենքի այդ պահանջը երբեք էլ չի չեղարկվել:

Ինչպես նաև խնդրում եմ Ձեզ հրահանգավորել Ոստիկանության Պարեկային ծառայությանը այդ ժամկետից հետո իրականացնել խիստ հսկողություն վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ»:

Արսեն Թորոսյան ՀՀ ԱԺ պատգամավոր

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակոբ Արշակյանը Սիրիայում է

Հաջորդը

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում կքննարկի Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. 10 քաղաքացի է հոսպիտալացվել . ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել…
Դիտել

Տապալված բլից-կրիգ եւ հալածող պատերազմ

Տեղեկատվական եւ քարոզչական պատերազմը ժամանակակից ռազմական բախումների կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Ցանկացած պատերազմի ժամանակ հակամարտող կողմերը փորձում են…
Դիտել

Երևանում տրանսգենդերի սպանության գործով ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share