Երևանում տրանսգենդերի սպանության գործով ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը:

2023 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 17։04-ին, ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է։

Ահազանգով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի և փրկարար ծառայության աշխատակիցները, որտեղ հայտնաբերել են նույն բնակարանի 28-ամյա բնակչի դին՝  պարանոցի և կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք:

Իրականացված անհետաձգելի  միջոցառումների արդյունքում պարզվել է ինչպես տուժածի, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի իքնքնությունը. քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչը:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կեղմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում նա խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և  փորձել է Բավրա սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ երիտասարդը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ շարունակվում են կատարվել վարութային և ապացուցողական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը․ ՊԲ

Հաջորդը

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների անցկացմանը. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար։…
Դիտել

Պարեկների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում…
Դիտել

Բեռլինում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը։ «Համաձայն նախապես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share