ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով, ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է։

Նրա խոսքով, երբ ՀՀ-ն ու Արցախը գտնվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այն կառույցներում, որտեղ մասնակցություն ունի, հատկապես այդ ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, բոլոր միջոցառումներին պետք է գնա, մասնակցի և եթե ունի խնդիրներ իր հարևանների, դաշինքի անդամ երկրների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ ինչ-որ միջոցառումներ են»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք այդ դաշինքի անդամ ենք և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ին, 18-ին կնվազի 5-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Օվերչուկն անդրադարձել են հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Զրուցակիցները…
Դիտել

Փաշինյանն ու Զելենսկին հանդիպել են

Գրանադայում ՀՀ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են, նրանք կարճ զրույց են ունեցել։ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի…
Դիտել

Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Հայաստանի հանրապետության տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Արագածոտնի մարզում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share