Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է․Վասիլիս Մարագոս

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք նվիրված լինել այս ջանքերին։ Մեր անմիջական ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչների մարդասիրական կարիքները, որոնք ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց նա։

Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եկեղեցու որոշմամբ Արմեն Չարչյանը կրկին նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն

Հաջորդը

Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

Առնչվող նյութեր
Դիտել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն…
Դիտել

50 %-ի չափով հավելավճար կստանա կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների 6 %-ը

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների…
Դիտել

Շնորհակալություն հայտնեք Լավրովին, որ ասել է 7 շրջան, ոչ թե 12․ Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share