Հաստատվել է սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ 

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը նշեց, որ տեքստը հանձնաժողովներում համաձայնեցվել է նոյեմբերի 30-ին, և հիմա դրանք պետք է հաստատեն կառավարությունները. «Սահմանվում են երկու պետությունների ստեղծած սահմանազատման հանձնաժողովների հարաբերություններն ու նիստերի անցկացման, համատեղ աշխատանքների կազմակերպման ընթացակարգերը։ Մասնավորապես, սահմանվում է, որ նիստերի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ»,- ասել է նա։ 

Ըստ փոխնախարարի՝ նիստերը անցկացվելու են Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ հաջորդաբար, նաև՝ սահմանին, երրորդ երկրների տարածքում կամ տեսակոնֆերանսի միջոցով․ «Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում»,- ասել է նա։

Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե այս պահին կազմակերպչական հարցեր են որոշվել, իսկ հաջորդ փուլին պետք է մշակվի այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի. «Այդ փաստաթղթով մեթոդաբանությունը կնկարագրենք ու կհստակեցնենք, թե ինչ ենք հասկանում «քարտեզ» սահմանման տակ և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի անվան տակ։ Կարծում եմ՝ այդ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո աշխատանքը կշարունակենք փաստաթղթերով ու քարտեզների քննարկման ձևաչափով»։

Ըստ Գրիգորյանի՝ ադրբեջանակն կողմը ևս այսօր կհաստատի այդ փաստաթուղթը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, ինչը շատ կարևոր է»։

Կառավարությունն ավելի ուշ կհրապարակի փաստաթուղթը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Առնչվող նյութեր
Դիտել

Shell ընկերության բենզալցակայանների ցանցը կգործի մարտից

Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը հաստատել է 2023 թվականի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր…
Դիտել

Հայկական կողմը հրաժարվեց Բիշքեկի հանդիպումից․ հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share