Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում

Այսօր Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում։

Համաձայնագրեր են ստորագրվել նաև ֆրանսիական պաշտպանական կազմակերպությունների հետ։

Այնուհետ կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն անդրադառնալով ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական գործակցությանը նշել է․

«Պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, ԶՈւ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մշտական հիմունքներով ռազմական խորհրդատու կգտնվի. «Օդային պաշտպանության և մյուս բոլոր ծրագրերը, որ անցկացնում ենք, պիտի ուղղորդենք բարեփոխումների ուղով»։

Լըկորնյուն նաև նշել է, որ այս տարվանից կսկսեն հայաստանյան զինվորների վերապատրաստման գործընթացը․

«Փարիզ այցի ժամանակ ստորագրեցիք վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության սարքերը։ Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։ «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի շուտով։ Ես շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և բնակչության, և սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանության ունակությունները բարձրացնելու, ուժեղացնելու համար»․ ասել է նա։

Ըստ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի՝ հակաօդային պաշտպանության միջոցների հրթիռների կարիք եթե Հայաստանն ունենա, իրենք պատրաստ են տրամադրել. «Եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»։

Ֆրանսիայի ԶՈւ նախարարի այցն ակներև վկայությունն է այն բանի, որ թեև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը 2 տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի». հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները. «Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը և, իհարկե, ԶՈւ և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը»,- հայտնել է նա։ 

Պապիկյանը հայտնեց, որ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան մեկնող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության կազմում են նաև պաշտպանական արդյունաբերության ընկերություններ․ Politico

Հաջորդը

Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդասիրական օգնություն Արցախի հեռավոր բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի հեռավոր բնակավայրերի փախստականներին և բազմազավակ ընտանիքներին Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնության առաքում…
Դիտել

Արարատի մարզում համայնքի ղեկավարը կենցաղի տունը վաճառել է աներոջը, վերջինս էլ՝ դստերը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի…
Դիտել

Ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղուց․Օվերչուկ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց արդյունքում ձևավորվել է համապարփակ…
Դիտել

Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share