Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ հրթիռների մասին ենք խոսել այս առավոտ։ Գաղտնիք չեմ բացում։ Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, դրանք գործածելը բավական հեշտ է։ Մեկ քննարկում արդեն ունեցել ենք, որ հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանությունը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն։ Պարոն նախարարի հետ խոսել ենք։ Ես ընդամենը ներկայացնում եմ ֆրանսիական հնարավորությունները՝ և սպառազինության, և վերապատրաստման։ Բայց այստեղ կա նաև արտադրության հարցը»,- ասել է նա։ 

Լըկորնյուի խոսքերով՝ առաջիկայում GM-200 ռադարներ կմատակարվեն

Նախարարը շեշտել է, որ ամեն անգամ խոսել են պաշտպանական զենքերի մասին. «Երբ տեսնում եմ որոշ պատմություններ, որ այստեղ ու այնտեղ ներկայացվում են, հիշեցնեմ՝ միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի»։

Նա նաև ընդգծել է. «Իրականում եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, մենք այս քննարկումների կարիքը չէինք ունենա։ Հետևաբար, սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում

Հաջորդը

ՀԱՊԿ-ը Երևանից անդամակցության սառեցման դիմում չի ստացել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախը հետաքրքիր նախաձեռնություններով կմիանա «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում մայիսի 18-ից 20-ը Արցախում մի շարք  միջոցառումներ են անցկացվելու: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝…
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց…
Դիտել

Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share