Հայաստանի շահերը պահանջում են, որ ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը ձեռնպահ մնա Ռուսաստանի «ղեկավարին» շնորհավորելուց

Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը պահանջում են, որ Հայաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը եւ նրա ղեկավարը ձեռնպահ մնան Ռուսաստանի «ղեկավարին» շնորհավորելուց։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

«Նախ, որովհետեւ Հայ ժողովուրդը արմատապես մերժել է նման համապետական բանդիտիզմի պրակտիկան 2018-ին, եւ այդ մերժումն ունիվերսալ է եւ մեր արժեքային ինքնության անբաժանելի մասն է։ Չի՛ կարող Հայաստանի Հանրապետությունը շնորհավորել հետախուզման մեջ գտնվող հանցագործին՝ հերթական հանցագործության “հաջող” կատարման կապակցությամբ։

Երկրորդը, Հայաստանի դիրքորոշումը պետք է ներդաշնակ լինի այն երկրների հետ, որոնց հետ մենք արդեն իսկ ֆիքսել ենք շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն։

Երրորդը, Հռոմի Ստատուտ ստորագրած Հայաստանը չի՛ կարող շնորհավորել Հաագայի Միջազգային Քրեական Դատարանի դատախազի կողմից կալանքի կարգադրագրով հետախուզվող մանկագող եւ մանկապիղծ հանցագործին, ով նաեւ ուղղակի թշնամական գործողություններ է սանձազերծել Հայաստանի եւ Հայ ժողովրդի նկատմամբ։

Նշվածը հաշվի չառնելն ուղղակի կանլրջացնի Հայաստանին քաղաքակիրթ մարդկության առաջ եւ կդեմոտիվացնի նրան՝ հետագայում էլ գործել համերաշխաբար՝ Հայաստանի հետ միասին, հանուն մեր ընդհանուր նպատակների, շահերի եւ արժեքների։

Եվ ուրեմն, ո՛չ մի շնորհավորանք, ոչ մի արձագանք։ Էլ չենք խոսում մեծ հավանականության մասին, որ Ռուսաստան պետությունը զավթած եւ այն մարդկության դեմ հանցագործությունների գործիքի վերածած՝ կազմակերպված քրեական խմբավորման (բանդայի) պարագլուխն ուղղակի կարող է չճանաչվել որպես օրինական եւ օրինակարգ (լեգիտիմ) ղեկավար, դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Խնդրում եմ նաեւ ձեռնպահ մնալ ինձ քաղաքականության դասեր տալուց, պետական շահերը «բացատրելուց», դաս կտամ ու կբացատրեմ ում ուզեք եւ որքան ուզեք, հաստատ հավես չունեմ։ Մանավանդ, որ բացատրել եմ, հիմնավորել եմ, համեցեք։ Եթե անհասկանալի բան է մնացել՝ նորից կարդացեք, դրա համար եմ կարճ գրե», – գրել է Ռուբեն Մեհրաբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արևմուտքի, ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ․ Միրզոյան

Հաջորդը

Հանրապետության որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում ասված է. «Հայաստանի…
Դիտել

Փաշինյանը ներկայացրել է իր տեսակետը սահմանի, անվտանգության եւ Արցախի հարցերի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Եղվարդում նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է Հայաստանի անվտանգության ապահովման իր պատկերացումներից։ Նա նշել է, որ առաջինը…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից…
Դիտել

Այնքան էլ երկար ժամանակ չի անցել հավաքականի նախորդ երկու ելույթներից, բայց առաջընթացն ակնհայտ է․ Աշոտ Գոմցյան

ՀԵՐՈՍԱՄԱՐՏ Ուելս – Հայաստան 2:4 «Գլխավոր խաղը հաջորդն է»: Այսպես էր կարծում լեգենդար Հերբերգերը, ով գերմանացիներին դարձրեց աշխարհի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share