Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ 57 անդամ պետությունների շուրջ 300 պատգամավորների

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երեւանում:

Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սասուն Խաչատրյանը Ճապոնիայի դեսպանին վստահեցրել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում

Հաջորդը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Առնչվող նյութեր
Դիտել

Բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. «09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական…
Դիտել

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու ճգնաժամային արձագանքման բարելավումը․ այս մասին հայտարարել է…
Դիտել

Ադրբեջանական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share