Սասուն Խաչատրյանը Ճապոնիայի դեսպանին վստահեցրել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է  Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Նշելով, որ բարձր է գնահատում ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի խթանումը՝ Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն ճապոնացի գործընկերների հետ իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն այն գլխավոր գործոններն են, որոնք նպաստում են երկրի արագ զարգացմանն ու ժողովրդավարության կայացմանը, ուստի այդ տեսանկյունից շատ դրական է գնահատում Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը: Հաշվի առնելով, որ Ճապոնիայում հակակոռուպցիոն քաղաքականությունը բավականին զարգացած է, դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրները կարող են արդյունավետ համագործակցել այդ ոլորտում:

Սասուն Խաչատրյանը դեսպանին վստահեցրել է, որ մեր երկրում նույնպես  կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում, և հետզհետե հասարակության շրջանում արմատավորվում է պատասխանատվության անխուսափելիության գաղափարը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Երևանի Փոքր կենտրոն մտնող բեռնատարներին վերաբերող սահմանափակումները

Հաջորդը

Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ 57 անդամ պետությունների շուրջ 300 պատգամավորների

Առնչվող նյութեր
Դիտել

Վերին Լարս անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի…
Դիտել

Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները

Արցախի հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը․ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Եռակողմ…
Դիտել

Փաշինյանի որդուն՝ իր տան մերձակայքից փորձել են առևանգել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share