Հայկ Դեմոյանը Վահագն Ալեքսանյանին հրավիրում է դատական նիստի

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը

«Համակարգային կոռուպցիայի դեմքն ու վաղվա դատական նիստը

Օրերս ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում միջին ու ցածր օղակներում կրկին գլուխ են բարձրացրել կոռուպցիոն երևույթները ու դա, իբր, պայմանավորված է կովիդով ու 2020 թ․ պատերազմով։ Սա իհարկե ցնցող բացատրություն է, ես կասեի` աննախադեպ։

Պարոն Ալեքսանյան, ցանկացած երկրում կոռուպցիան ակտիվանում է առաջին հերթին անպատժելիության պայմաններում ու եթե կոռուպցիա կա, Ձեր ասած, միջին ու ցածր օղակներում, ապա դա առաջին հերթին պայմանավորված է վերին օղակների իմացությամբ ու շատ դեպքերում էլ հովանավորչությամբ։ ԴԱ ԱՔՍԻՈՄԱ Է։

Ու քանի որ Դուք պնդում եք, թե 2018 թ․ Ձեր թիմին հաջողվել է հաղթահարել համակարգային կոռուպցիան, ապա սիրով Ձեզ վաղը հրավիրում եմ ընդդեմ ԿԳՄՍ-ի վարույթ ընդունված քաղաքացիական գործի առաջին նիստին, որտեղ ականջալուր կլինեք համակարգային կոռուպցիայի բոլոր դրսևորումների, որոնք թույլ են տվել Ձեր գործընկերները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ 2018-2023 թթ․ ընթացքում։

Դատաիրավական այս գործընթացի արդյունքում, անհերքելի փաստերի ու փաստաթղթերի առկայությամբ նպատակադրված ենք անվավեր ճանաչել բացահայտ կոռուպցիոն ճանապարհով ու հովանավորչության արդյունքում 2018 թ․ սեպտեմբերին Հարություն Մարությանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրելը, իսկ վերջինիս հինգ տարվա ընթացքում ստացած աշխատավարձը գանձել հօգուտ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի։

Համեցեք։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, Մովսես Խորենացու 162ա, սենյակ 5, ժամը՝ 14:40»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարի հետ

Հաջորդը

Ցանկացած ճանապարհ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից.Կլաար  

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում գործակցությունը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի վեցին, Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն…
Դիտել

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին:…
Դիտել

Առողջապահության նախարարությունը՝ ՍԴ որոշման մասին

Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից:…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում կմասնակցի ԵԽ 4-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն:  Մայիսի 16-17-ին վարչապետը Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին:  Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share