Միասնական տոմսային համակարգը էժանացնելու և թանկացնելու մասին չէ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի բարձրացմանը․ «Երբ ասում են՝ թանկացնում եք, ամեն մարդ իր համար պետք է հասկանա՝ շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսը երբ գնում է և համեմատում այսօրվա ուղևորափոխադրումներին, իր համար արդյո՞ք թանկանում է, թե՞ էժանանում։ Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, մարդիկ կլինեն, որոնց համար էժանանալու է»,- ասել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ միասնական տոմսային համակարգը էժանացնելու և թանկացնելու մասին չէ, այլ դա մեկ ընդհանուր համակարգ է, որ գործելու է ավտոբուսներում, մետրոյում, տրոլեյբուսներում. «Մենք էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու, հասկանալու ենք՝ այն խմբերին, որ իրականում ունեն արտոնության կարիք, ունեն սոցիալական խնդիր, արտոնություն տրամադրենք»։

Ավինյանն անդրադարձել է նաև Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենք  տրանսպորտի թանկացման դեպքում անհնազանդության ակցիաներ են անելու. «Մեկ անգամ ևս ամուր վստահություն եք ներշնչում, որ իր հետ կապված բոլոր որոշումները՝ և՛, որպես քաղաքապետի, հեռացնելը, և՛, որպես ավագանու անդամի, հեռացնելը միանշանակ ճիշտ են եղել, որովհետև այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից։ Եթե մարդը չի հասկանում, որ տրանսպորտի վրա քաղաքապետարանը սուբսիդիան ծախսում է այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժե իքս գին, այն ինչ-որ մեկը վճարում է՝ կամ երևանցիները, կամ, եթե կառավարությունը սուբսիդավորի, բոլոր քաղաքացիները։ Այսինքն, եթե առաջարկն այն է, որ կառավարությունը սուբսիդավորի միայն Երևանի տրանսպորտը, կստացվի՝ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի երևանյան տրանսպորտը»։

Ըստ Ավինյանի՝ տրանսպորտի ցանցի հավելյալ սուբսիդավորումը քաղաքի բյուջեի վրա հավելյալ 7 մլրդ դրամ է արժեցել. «Երևանի բյուջեն որտեղի՞ց է ձևավորվում․ երևանցիների վճարած տուրքերից և վճարներից։ Հիմա էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք, և քաղաքապետարանը կսուբսիդավորի՞, թե՞ հենց ինքդ քո տրանսպորտը կսպասարկես»։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ձեռք բերված 30 ավտոբուսներն արդեն եկել են. «Եվս 170 ավտոբուսի տենդեր կայացել է, շուտով մենք կկնքենք պայմանագիր հաղթող ընկերության հետ, և ամենայն հավանականությամբ ամռան վերջին կունենանք ևս 170 նոր ավտոբուս, և կունենանք հանրային տրանսպորտի համար շատ ավելի շատ առանձնացված գծեր»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհի եվ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաջորդը

Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ հաղթանակի կապակցությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Խոշոր չափերով փողերի լվացում «Սևան ազգային պարկում»

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Արտնաուկա» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ` «Սևան ազգային…
Դիտել

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է…
Դիտել

Ներքաղաքական իրավիճակը Արցախում շատ լարված է. Արթուր Օսիպյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովում պետության ղեկավարի ընտրության, հնարավոր արդյունքների ու հետեւանքների մասին։ Մանրամասները տեսանյութում․
Դիտել

Իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզում իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող 0,246 կմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share