Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ռազմարդյունաբերության ոլորտում գործակցել Եգիպտոսի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ոլորտային ծրագրերն ու նպատակները, ինչպես նաև իրականացվող աշխատանքները:

Նախարար Մոհամեդ Սալահը, ողջունելով նախարար Խաչատրյանին և հայկական պատվիրակությանը, կարևորել է երկկողմ հարաբերություններում արձանագրված ուշագրավ զարգացումը՝ քաղաքական ղեկավարության աջակցությամբ, ընդգծելով նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի այցը, նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Կլիմայի փոփոխության համաժողովին (COP27՝), որն անցկացվել է 2022թ.Շարմ Էլ-Շեյխում։

Կողմերը կարևորել են հայ-եգիպտական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները, խոսել ռազմարդյունաբերության ոլորտներում առկա համագործակցության հեռանկարների մասին։

Ռոբերտ Խաչատրյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցելու եգիպտական կողմի հետ ռազմարդյունաբերության, արտադրության ոլորտներում, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման գործում՝ ի շահ երկու երկրների զարգացման նպատակների՝ առանձնապես ընդգծելով հայ-եգիպտական պատմական և ամուր բարեկամությունը:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնություն են ձեռք բերել մասնագետների փոխադարձ այցեր կազմակերպել՝ բացահայտելու երկու երկրների տեխնոլոգիական և արտադրական կարողությունները, մշակելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ:

Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարն այցելել է «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ռազմական ցուցանմուշներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հաջորդը

Թափառող շներից փախչելիս 7–ամյա տղան ընկել է սալիկապատ հատակին և մահացել

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը վերաբերվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը…
Դիտել

ԱԳՆ-ում ներկայացվել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում ներկայացվել…
Դիտել

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ խորապես անհանգստացած են անցակետի տեղադրմամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share