ՀՀ կառավարությունը Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ է կազմակերպել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։

Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։

Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Թող գնան Պուտինից աշխատավարձ ուզեն. Լևոն Շիրինյան

Հաջորդը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Առնչվող նյութեր
Դիտել

Կորած պայմանագրային զինծառայողների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանի գլխավոր դատախազությունը միջդիրքային տարածքում 2 պայմանագրային զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն…
Դիտել

Անահիտ Մանասյանն այցելել է Տավուշի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share