ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով, Երևանում ընթացող՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-հայտարարեց վարչապետը։

Նա նշեց, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։

Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարվային ուղի։

Այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։

Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, թե Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները  վերակառուցելու և վերաբացելու առումով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

32 ռազմագերի արդեն Հայաստանում է. Փաշինյան

Հաջորդը

Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում…
Դիտել

Կայացել է Լիտվայի և Հայաստանի նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն…
Սերժ
Դիտել

Սերժ Սարգսյանը Արցախի թեմայով բանախոսությամբ է հանդես եկել

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում՝ «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բաց բանախոսությամբ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share