Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով տիկին դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Սիրիայում ահաբեկչական գործողությունների, իսկ Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին՝ վստահություն հայտնելով, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները։

Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունը հայտնեց Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Դեսպան Նորա Արիսյանն իր հերթին Հայոց Հովվապետին ներկայացրեց Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք ի գործ են դնում հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Տիկին դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորեց նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց արդյունավոր գործունեություն ի զորացումն հայ-սիրիական հարաբերությունների:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿ-ն պարզել է զորամասի հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է ՊՆ զորամասի ինժեներա-սակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի…
Դիտել

Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինհոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման…
Դիտել

Էկոնոմիկայի նախարարն անհրաժեշտ է համարում Հայաստանում հյուրանոցների քանակը ավելացնելը

2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի հյուրանոցները ամբողջությամբ զբաղված են եղել, հյուրանոցների քանակը պետք է ավելացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share