ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահները մնան. ԱԽ քարտուղար

«ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը, մեր տարածաշրջանում դա 29.800 ք/կմ տարածքն է, ինչպես նաև սահմանները, որ գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի հետ։ Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։

Հարցին, թե ՀՀ-ն արդյո՞ք քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, Գրիգորյանը պատասխանել է. «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան, և մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկելը»։ 

Անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման հնարավորությանը, նա նշել է. «Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ պահվել է պաշտոնական նամակով»։ Գրիգորյանը մանրամասնել է, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը. «Հայաստանը, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»։

Ըստ Գրիգորյանի՝ «Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ էր ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ճեպազրույցի մանրամասները տեսանյութում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանը․ Արմեն Գրիգորյան

Հաջորդը

Եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը․ Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին: Նիստին մասնակցում են նաև ՀՀ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են…
Դիտել

Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու լրագրողների անխոչընդոտ աշխատանքը. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share