Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի. հայտարարել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: Ըստ նրա՝ սա արվում է մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը բնակիչների շրջանում խթանելու նպատակով․

«Երթևեկությունը կարգելվի շաբաթ և կիրակի օրերին՝ 06:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ներկա պահին բոլոր ճանապարհային նշանները վերականգնված են և ամբողջությամբ կահավորված»,- ասել է նա։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ պետք է պատշաճ վերահսկողություն լինի. «Թե չէ՝ չի աշխատի»:

Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց՝ ճանապարհային ոստիկանության հետ քննարկվել է հարցը, այժմ նաև պետք է պարեկային ծառայությանը խնդրել, որ վերջիններս հետևողական լինեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ

Հաջորդը

Հայաստանը միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին

Առնչվող նյութեր
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս…
Դիտել

Աղբահանության խնդիրն արդեն իսկ լուծված է. ԵԱՍՄ ՀՈԱԿ-ի տնօրեն

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով քաղաքաի մաքրմանը, ԵԱՍՄ ՀՈԱԿ-ի տնօրենին Բագրատ Աղաջանյանին…
Դիտել

Հունվարի 22-ից կգործեն նոր սահմանափակումներ

Ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share