Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշման հիման վրա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության երկու դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, խախտել են Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը (դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափության համար), 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (ստուգում է ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման և արձանագրման մասին օրենսդրության պահանջների կատարումը), «Դատախազության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (կատարում է Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները) պահանջները:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դատախազների մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի հրամաններով՝ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել. վնասը վերականգնվել է

Հաջորդը

Հրազդանի կիրճում շաբաթ և կիրակի օրերին ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի

Առնչվող նյութեր
Դիտել

Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով…
Դիտել

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական…
Դիտել

Եղիպատրուշում նախատեսվում է հիմնել լեռնադահուկային համալիր

Կառավարությունն այսօր հավանության տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան համայնքի…
Դիտել

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share