Հրազդանում երկու անձի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտակայքից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ քաղաքացու դի:

Նույն օրը՝ ժամը 19:44-ին, մեկ այլ ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից անհայտ քաղաքացու դի է հայտնաբերվել, իսկ ժամը 19:54-ին ստացված ևս մեկ ահազանգի համաձայն՝ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիշյալ թաղամասի տներից մեկի մոտակայքից «Հրազդան ԲԿ» է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, և 474-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում նույն քաղաքի 49–ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի հրազենով կրակոց է արձակել 48–ամյա համաքաղաքացու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 49–ամյա տղամարդը, նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, հեռացել է։ Այնուհետև, նրան հետապնդել են և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կրակոցներ արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Հրազդան ԲԿ»։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող իրեր, առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, բոլորի գործողություններն անհատականցնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բագրատ սրբազան վաղուց արդեն չկա, կա ընդամենը Վազգեն անունով ակտիվիստ․ Տարոն Չախոյան

Հաջորդը

Երևանում և մարզերում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 43-րդ նստաշրջանի աշխատանքների մասնակցելու նպատակով Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ…
Դիտել

Ֆրանսիայում գիշերը շարունակվել են անկարգությունները․ կան տասնյակ ձերբակալվածներ

Ֆրանսիայում արդեն 6 գիշեր է՝ շարունակվել են բազմամարդ ցույցերը և դրանք ուղեկցող անկարգությունները, որոնք հաջորդել են ոստիկանի կողմից…
Դիտել

ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության…
Դիտել

Անահիտ Մանասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share