Ֆրանսիայում գիշերը շարունակվել են անկարգությունները․ կան տասնյակ ձերբակալվածներ

Ֆրանսիայում արդեն 6 գիշեր է՝ շարունակվել են բազմամարդ ցույցերը և դրանք ուղեկցող անկարգությունները, որոնք հաջորդել են ոստիկանի կողմից 17-ամյա Նահելի սպանությանը։ Հուլիսի 2-ին Ֆրանսիայում անկարգությունների 78 մասնակից է ձերբակալվել՝ հուլիսի 1-ի 719-ի համեմատ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ի հրապարակումը։

Ընդհանուր առմամբ՝ անվտանգության միջոցառումները խստացնելուց հետո երկրում ձերբակալվել է 3000-ից ավելի մարդ։ Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անկարգությունների ընթացքում հարյուրավոր ոստիկաններ և հրշեջներ են տուժել։ Տուժած ցուցարարների թիվը չի հաղորդվել։

Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է անցկացնելու 220 քաղաքապետների հետ, որոնց քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։

France Info ռադիոկայանի եթերում «Էքս Մարսել Պրովանս» առևտրային պալատի նախագահը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում անկարգությունների հետևանքով Մարսելի առևտրային ընկերություններին պատճառվել է ավելի քան 100 միլիոն եվրոյի վնաս։

Ցույցերի ընթացքում հարձակման է ենթարկվել նաև Փարիզի արվարձաններում գտնվող Լայ լե Ռոզի քաղաքապետի տունը։ Միջադեպից հետո Լայ լե Ռոզ են այցելել Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը և ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը։  

Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրացրել հունիսի 27-ին ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի

Հաջորդը

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ԵԱ-ի թիմային հաշվարկում 3-րդն է

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներ։ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի,…
Դիտել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկեց տրանսպորտային միջոցների  գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում…
Դիտել

Հոգևորականները ներկա են լինելու այսօրվա հանրահավաքին՝ լարվածությունները մեղմելու համար

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում նախատեսված հանրահավաքին հոգևորականների մասնակցության վերաբերյալ լրատվականների հարցերին ի պատասխան ցանկանում եմ ընդհանրացված տեղեկացնել հետևյալը։Հոգևորականները,…
Դիտել

Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share