Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ԵԱ-ի թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 3-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:

Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, իսկ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի ղեկավարությամբ:

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայում գիշերը շարունակվել են անկարգությունները․ կան տասնյակ ձերբակալվածներ

Հաջորդը

Երևանի քաղաքապետը նոր մամուլի քարտուղար ունի

Առնչվող նյութեր
Դիտել

«Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտեր կկառուցվեն

«Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտեր կկառուցվեն. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական…
Դիտել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճել

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցել է բուլղարացի Գերոգի Վանգելովիի…
Դիտել

Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է Սոֆիայի ԲԿՄԱ ակումբ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա մեկ մրցաշրջան`…
Դիտել

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share