Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներ։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում:

Այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանադայում հայտնաբերել են մամոնտի ձագի ամբողջական մումիա

Հաջորդը

ԱԱԾ-ն կանխել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայրենադարձ Գևորգ Թասլաքյանը քաղցր անկյուն է բացել Երևանում

Լիբանանահայ, Այնճար գյուղում ծնված Գևորգ Թասլաքյանը Հայաստանում իր բիզնեսն է նախաձեռնել: Նորաբաց «Այնճար» քաղցրավենիքի խանութ-սրճարանն արաբական համերով, հայկական…
Դիտել

«Դոմոդեդովո» օդանավակայանում ոսկու խոշոր մաքսանենգություն է կասեցվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share