Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը

«Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում

ա․ ոչ մի զենքի ու զինատեսակի լուսանկար չկա դասագրքում։ Ոչ բրոնզեդարյան շրջանից, ոչ ուրարտական, ոչ էլ անտիկ ու միջնադարյան շրջանից (Կարծիք կա, որ պատճառը “խաղաղության դարաշրջանի” հռչակումն է, որպես պետական քաղաքականություն)

բ․ Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր բերդերից դասագրքում ընդգրկված է միայն Վանի բերդի լուսանկարը

գ․ Դասագրքի Բագրատունյաց արքայատոհմի պատմությանը վերաբերող բաժնում չկա Անի մայրաքաղաքի որևէ լուսանկար

դ․ Դասագրքում խոսվում է քրիստոնեության մասին, բայց այնտեղ բացակայում է Մայր տաճարի լուսանկարը։ Չկա վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության գոհարներից ՈՉ ՄԵԿԻ լուսանկարը։ Չկա Սբ․Հռիփսիմեի տաճարի, Զվարթնոցի, Հաղպատի, Սանահինի, Մարմաշենի, Նարեկավանքի, Մշո Սուրբ Կարապետի, Անիի եկեղեցիների ու մյուսների լուսանկարները։

ե․ Դասագրքում ընդգրկված չէ որևէ խաչքարի լուսանկար։ Չի բացատրվում, թե ինչ է խաչքարը և երբ են ի հայտ եկել խաչքարագործության վաղագույն նմուշները։

զ․ Դասագրքում չի ներկայացվում հայկական ձեռագրական արվեստն ու ձեռագիր մատյաններ պատրաստելու տեխնիկան։ Այսպես, դասագրքում չկա Վեհամոր Ավետարանը, որն օգտագործվում է ՀՀ նախագահների երդմնակալության ժամանակ։

է․ շարունակելի․․․

Դասագիրքը վերնագրված է «Հայոց պատմություն»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 38 ձկնորսական ցանց

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Երուսաղեմում հայերի վրա հարձակումից

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօրվանից սննդի օբյեկտներում ծխելն արգելվում է

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման…
Դիտել

Լ. Շիրինյան. Իշխանությունը պարտավոր է կիրառել

Ստեղծված իրավիճակում իշխանությունը պետք է իր նախկին թուլությունն ու անվճռականությունը թողնի մի կողմ եւ կիրառի իրավական պետության ամբողջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share